ԷԺԱՆԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում սպառողական զամբյուղը IV եռամսյակում էժանացել է 1%-ով՝ դառնալով 53 288,7 դրամ

31.01.2012 18:41

Հայաստանում սպառողական զամբյուղը IV եռամսյակում էժանացել է 1%-ով՝ դառնալով 53 288,7 դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքը 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում, երրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 1 տոկոսով և դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 53 288 դրամ (ամսվա ընթացքում): Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական զամբյուղում ներառված ապրանքների  նվազագույն քանակի արժեքը չորրորդ եռամսյակում կազմել է 30106,6 դրամ ամսվա ընթացքում՝ չորրորդ եռամսյակի ընթացքում կրճատվելով 1 տոկոսով:

Սպառողական զամբյուղում ներառված են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հացը (որի նորման Հայաստանի բնակչության մեկ հոգու համար ամսվա ընթացքում կազմում է 3345,4 դրամ), մսամթերքը (7906, 2 դրամ), կարտոֆիլը (1609,2 դրամ), միրգը (3088,5 դրամ), շաքարավազը (723,5 դրամ), կաթնամթերքը (6068,6 դրամ), հավկիթը (909,4 դրամ), բուսայուղը (516,3 դրամ), ձուկը (1977,7 դրամ), մարգարինը (330 դրամ) և այլ պարենամթերք: ($1-386,81 դրամ է) –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում սպառողական զամբյուղը IV եռամսյակում էժանացել է 1%-ով՝ դառնալով 53 288,7 դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ