ինքնություն թեմյով բոլոր նորությունները

Հայտնի է HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարողի ինքնությունը. նա Ոստիկանության աշխատակից է

03.05.2018 17:54

Հայտնի է HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարողի ինքնությունը. նա Ոստիկանության աշխատակից է

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Գրեթե երկու ժամ առաջ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է, Facebook–ի իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը։

Հաղորդվել էր, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայտնի է HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարողի ինքնությունը. նա Ոստիկանության աշխատակից է

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ