ԼՈՂԱՑՈՂ ՓՈԽԱՐԺԵՔ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ԿԲ–ն 2015թ.–ին կպահպանի լողացող փոխարժեքի քաղաքականությունը. Ջավադյան

11.11.2014 19:58

Հայաստանի ԿԲ–ն 2015թ.–ին կպահպանի լողացող փոխարժեքի քաղաքականությունը. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2015 թվականին կշարունակի դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը, երեքշաբթի խորհրդարանում անցկացված բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Այս տարի, ինչպես նախորդ տարի, մենք կպահպանենք դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը և կմիջամտենք միայն լուրջ տատանումների դեպքում»,– ասաց Ջավադյանը։

ԿԲ ղեկավարը միաժամանակ նշեց, որ այսօր ռուսական ռուբլու տատանումներն արտարժույթի նկատմամբ ուղղակիորեն չեն ազդի հայկական տնտեսության վրա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի ԿԲ–ն 2015թ.–ին կպահպանի լողացող փոխարժեքի քաղաքականությունը. Ջավադյան

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ