հոբելյանական հուշադրամ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել հոբելյանական ութ հուշադրամ

16.01.2017 16:50

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել հոբելյանական ութ հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրել հոբելյանական ոսկե և արծաթե ութ հուշադրամ, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը:

Հաղորդակցության համաձայն, շրջանառության մեջ եմ դրվել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:

10 հազար դրամ անվանական արժեքով «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175» ոսկե հուշադրամները թողարկվել են 1000 հատ տպաքանակով, իսկ «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» մետաղադրամները`  500 հատ տպաքանակով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել հոբելյանական ութ հուշադրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ