ՄԻԱԿՈՂՄԱՆԻ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանի կերպով չի բարձրացնելու նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները

13.08.2015 14:35

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանի կերպով չի բարձրացնելու նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանի կերպով չի բարձրացրել և չի բարձրացնելու նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները, գրված է «ԱՌԿԱ» գործակալության` բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

«Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ ՀՀ առևտրային բանկերը միակողմանի կերպով բարձրացնում են իենց հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պաշտոնապես հայտարարում է, որ նման պրակտիկա մեր կողմից չի կիրառվել և չի կիրառվում», – գրված է հաղորդագրության մեջ։

«Նախկինում տրված  վարկի տոկոսադրույքը  որոշվում  է նախապես հաճախորդի հետ երկկողմանի համաձայնությամբ ստորագրված վարկային պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքով և այն ոչ մի պարագայում չի կարող փոփոխվել միակողմանի կերպով», – ընդգծել են բանկում` հորդորելով նման տեղեկություններ ունենալու դեպքում անմիջապես տեղեկացնել զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010-31-88-78 հեռախոսահամարով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանի կերպով չի բարձրացնելու նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ