միկրոբիզնես թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկը միկրոբիզնեսի համար նախատեսված վարկերը հաստատում է հաշված րոպեների ընթացքում

12.12.2018 15:25

Յունիբանկը միկրոբիզնեսի համար նախատեսված վարկերը հաստատում է հաշված րոպեների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն ավտոմատացրել է միկրոբիզնեսի համար նախատեսված մինչև 2 մլն ՀՀ դրամ գումարի անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրության գործընթացը: Վարկային կոնվեյերը հիմնված է Պրոտոբեյզ Լաբարատորիզ ընկերության կողմից մշակված նորագույն CRM համակարգի վրա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հայտերի ձևակերպման և վերլուծության գործընթացի ավտոմատացման շնորհիվ, Յունիբանկում հաճախորդի վարկունակությունը գնահատվում է առավելագույնս արագ և պատասխանը տրամադրվում է հայտը ներկայացնելուն պես: Ճկուն մոդուլային կառուցվածքի շնորհիվ` համակարգը կարելի է համապատասխանեցնել գոյություն ունեցող ցանկացած խնդրին, նշել պրոդուկտների բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու փոխել հասանելիության պայմանները», - նշվում է տարածած հաղորդագրությունում։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս բացառելու մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս և էապես տնտեսում է հաճախորդների ժամանակը։ Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ վարկառուների բազայի ձևավորման խնդիրը և մի քանի անգամ բարձրացնում կորպորատիվ բիզնեսի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը:

«Բիզնեսին օժանդակելը` Յունիբանկի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն է: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «ՓՄՁ-ի դերը Հայաստանի տնտեսության մեջ. 2017» վերլուծության համաձայն,  ակտիվ հարկատուների կառուցվածքում ՓՄՁ մասնաբաժինը կազմում է 77%` ավելի քան 82 000 կազմակերպություն, որոնցից մեծ մասը դա գերփոքր և փոքր ընկերություններն են: Միկրո և փոքր բիզնեսի զարգացման համար կարևոր դեր ունեն վարկային միջոցների հասանելիությունը և սպասարկման պարզեցված գործընթացը», - նշում են բանկից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկը միկրոբիզնեսի համար նախատեսված վարկերը հաստատում է հաշված րոպեների ընթացքում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ