PCI DSS 3.2 թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկին հանձնվել է PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը

16.01.2017 17:05

Յունիբանկին հանձնվել է PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի արդյունքներով Յունիբանկն անցել է PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացիոն աուդիտը և ստացել PCI DSS 3.2 հավաստագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի հաղորդմամբ, PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

«Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ, այդ թվում` քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: PCI DSS ստանդարտով աշխատանքը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկին հանձնվել է PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ