VISA վիրտուալ քարտ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս բանկը թողարկել է նոր սերնդի VISA վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account

03.02.2017 17:17

Կոնվերս բանկը թողարկել է նոր սերնդի VISA վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը ընդլայնում է ինտերնետ միջավայրում ծառայությունները և առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում նոր սերնդի VISA վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Կոնվերս բանկի Visa Virtual Account-ը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ առցանց գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ինչպես նաև գնորդին ազատելով պլաստիկ բանկային քարտ ունենալու անհրաժեշտությունից:

Ինչպես հայտնում են բանկից, Visa Virtual Account-ը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս բանկը թողարկել է նոր սերնդի VISA վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ