Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի աճը հոկտեմբերին կազմել է 1,5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը 2009թ.-ի հոկտեմբերին (հոկտեմբերի 1-28-ը), սեպտեմբերի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով ՝ սպառողական և արժութային շուկաներում գների 0,5 տոկոս աճի դեպքում:

Նման տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը «ԱՌԿԱ» գործակալությանը:

Միաժամանակ ընթացիկ տարվա հոկտեմբերին, 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների և փոխարժեքի աճը կազմել է համապատասխանաբար 3,2 և 25,2 տոկոս:

2008թ.-ի նույն ժամանակահատվածի ընթացքում հանրապետությունում սպառողական գների 4,9 տոկոս աճն ուղեկցվում էր փոխարժեքի 0,7 տոկոս աճով:

2009թ.-ի հոկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմել է 385,53 դրամ, ինչը 25,9 տոկոսով գերազանցել է 2008 թ.-ի հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը՝ 306,19 դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img