ՀՀ պետական ապարատի ծախսերը 2010թ.-ին կկրճատվեն 7%

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կառավարման պետական ապարատի գործունեության համար նախատեսված ծասխերը 2010թ.-ին, նախորդ տարիների համեմատ, կկրճատվեն 7 տոկոսով և կհասցվեն 50,2 միլիարդ դրամի, տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

«Հայաստանի 2010թ. պետական բյուջեում պետական ապարատի ֆինանսավորման համար նախատեսված ծախսերը, նախորդ տարիների համեմատ, կրճատվել են 7 տոկոսով և կկազմեն 50,2 միլիարդ դրամ:

Սա, առաջին հերթին, կապված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետ», – երկուշաբթի ՀՀ ԱԺ պետական իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում 2010 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Սաֆարյանը:

Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, պետական ապարատի ֆինանսավորման համար նախատեսված ծախսերը 2010 թ.-ին ՀՆԱ-ի կազմում կկազմեն 1,56 տոկոս՝ 2009թ.-ին ՀՆԱ-ի կազմում սահմանված 1,63 տոկոսի համեմատ:

Միաժամանակ Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2010 .-ին պետական ապարատի գործունեության համար նախատեսված ծախսերը կկազմեն բյուջետային ծախսերի ընդհանուր չափի 5,84 տոկոսը, իսկ 2009թ.-ին այդ ցուցանիշը նախատեսված է 5,88 տոկոսի սահմաններում:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ երկրի կառավարությունը հետևողական աշխատանք է իրականացնում պետական ապարատի գործունեության համար նախատեսված ծախսերի կրճատման ուղղությամբ:

Մասնավորապես Սաֆարյանը հիշեցրեց, որ 2009 թ.-ի մարտին կառավարությունն արդեն իրականացրել է Հայաստանի պետական բյուջեի վերաբաշխում և մի շարք ոչ հեռանկարային ծախսեր տեղափոխել է չորրորդ եռամսյակ:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ 2010թ.-ին պետական ապարատի գործունեության համար նախատեսված ծախսերից 67 տոկոսը կկազմի աշխատավարձի ֆոնդը: Սաֆարյանն ասաց, որ հաջորդ տարի պետական ծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, իսկ պետական համակարգում միջին աշխատավարձի չնչին բարձրացումը կապված է, մասնավորապես, ծառայողների աշխատանքային ստաժի ավելացման հետ:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը նշեց, որ 2010 թ.-ին պետական ծառայողների միջին աշխատավարձը կկազմի 40 հազար դրամ, մաքսային և հարկային մարմինների աշխատակիցների աշխատավարձը՝ 55,5 հազար դրամ, հարկադիր կատարողների աշխատավարձը՝ 42 հազար դրամ:

Միաժամանակ Սաֆարյանը նշեց, որ 2010թ.-ին կկրճատվի նաև պետական ապարատի ծառայողների թիվը. եթե 2009թ.-ին նրանց թիվը կազմում է 17,2 հազար հոգի, ապա 2010թ.-ին այն կհասնի 16,9 հազարի:

Հայաստանի 2010թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 676,6 միլիարդ դրամի սահմաններում՝ 772 միլիարդ դրամի համեմատ, որոնք ծրագրվում է հավաքել 2009թ.-ի արդյունքում: Հայաստանի 2010թ. պետական բյուջեի ծախսերը, ըստ բյուջեի նախագծի, կկազմեն 859,6 միլիարդ դրամ, որոնցից 85,7 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը:

Հայաստանի 2010 թ. պետբյուջեի հարկային մուտքերը նախատեսված են 533 միլիարդ դրամի սահմաններում, ինչը գերազանցում է 2009թ.-ին ծրագրված 510 միլիարդ դրամի ցուցանիշը:

Դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը նախատեսված է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 376 դրամի սահմաններում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img