Դոլարի փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա բորսայում կազմել է 387,7 դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2009 թվականի նոյեմբերի 13-ին ընկել է 0,3 կետով նոյեմբերի 12-ին կայացած նախորդ սակարկության ցուցանիշի համեմատ՝ կազմելով 387,7 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց։

Համաձայն ֆոնդային բորսայի կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների՝ այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 10,4 մլն դոլար (4 մլրդ դրամ) ընդհանուր գումարի 60 գործարք։ Միաժամանակ եվրոյով գործարքներ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 13-ին չեն իրականացվել։

Նոյեմբերի 13-ի արդյունքներով՝ միջին շուկայական փոխարժեքները կազմում են՝ 1 դոլարը՝ 387,84 դրամ, եվրոն՝ 577,07 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img