Ամերիաբանկը մրցույթ է հայտարարում ուսանողների համար

10.11.2010 19:26
Ամերիաբանկը մրցույթ է հայտարարում ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը շարունակում է բացահայտել 100 անակնկալների շարքը, որոնք բազմազան են և իրենց դրսևորումն են գտնում տարբեր ոլորտներում:

Բանկը հայտարարում է մրցույթ «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողների համար, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ /Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան/:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել նշված ԲՈՒՀ-երի բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն համարձակ մտահղացումներ, նորարարական մտքի բարձր թռիչք, անպարագիծ ու վառ երևակայություն` պատկերացնելու  ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց:

Մրցույթի հաղթողների համար սահմանված է մրցանակային ֆոնդ` ըստ զբաղեցրած երեք մրցանակային տեղերի` I տեղ`300,000 ՀՀ դրամ, II տեղ` 200,000 ՀՀ դրամ, III տեղ` 100,000 ՀՀ դրամ: Հայտարարված մրցույթը նպատակ ունի բացահայտել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածողությամբ անձանց, ովքեր Ամերիաբանկում կստանան հետագա մասնագիտական աճի հնարավորություն:

«Ամերիաբանկը կարևորելով շնորհալի, նպատակասլաց և շարունակ կատարելագործման ու զարգացման ձգտող  ուսանողների մասնագիտական կայացումը`  հնարավորություն է ընձեռում ուսումնական պրակտիկա անցնել Բանկում, ճանաչել բիզնեսի միջավայրը, շփվել փորձառու մասնագետների հետ, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և լավագույն արդյունքներ դրսևորելու դեպքում  հետագայում ընդունվել աշխատանքի Ամերիաբանկում»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Մրցույթին մասնակցելու պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը զետեղված է Ամերիաբանկի ինտերնետային կայքում` www.ameriabank.am:

 «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև