Վրաստանում մեքենա գնել ցանկացողների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում է նոր պրոդուկտ՝ «Քարտ Ավտոտրանզիտ»

06.10.2011 12:10
Վրաստանում մեքենա գնել ցանկացողների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում է նոր պրոդուկտ՝ «Քարտ Ավտոտրանզիտ»

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ Վրաստան Բանկի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում իր հաճախորդներին է առաջարկում վարկային քարտ շահավետ և հեշտացված պայմաններով Վրաստանում ավտոմեքենա ձեռք բերելու համար, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, «Ավտոտրանզիտ» քարտն ունի մի շարք առավելություններ, այդ թվում` հաճախորդը վարկի հաստատումը ստանում է Հայաստանում; Վրաստանում ավտոմեքենան ընտրելուց հետո մեքենայի գնահատումը, ապահովագրումն ու ձևակերպումն իրականացվում են Ռուսթավի քաղաքի ավտոշաուկայի մետ գտնվող ՎՏԲ-Վրաստան Բանկի մասնաճյուղում` 1 ժամվա ընթացքում: Նախավճարը, որը սովորական ավտովարկավորման դեպքում, հաճախորդը վճարում է վաճառողին, այս դեպքում կուղղվի իր նոր ավտոմեքենայի մաքասազերծմանը: Ներկրվող մեքենաների քանակը սահմանափակ չէ:

Ինչպես հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, սկսած հոկտեմբերից՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել ավտովարկավորման նոր բացառիկ տեսակից:

«Այս վարկը հարմար է այն հաճախորդներին, ովքեր ցաանկանում են Վրաստանում ձեռք բերել ավտոմեքենա և ներկրել այն Հայաստան: Տվյալ վարկի առավելություններից մեկը ավտոմեքենայի մաքասազերծումն է, որն իրականացվում է կանխավճարի գումարով: Բացի այդ, ձեռք բերելով ավտոմեքենա մինչև 2011թ. վերջը հաճախորդը կստանա նվեր` մեքենայի անվճար ապահովագրում մինչև տարեվերջ»,- Օվսյանիկովի խոսքը մեջբերում է Բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև