Հայաստանում փողի բազան ամսվա սկզբից ավելացել է 2,4%-ով՝ կազմելով 588,8 մլրդ դրամ

11.10.2011 17:25
Հայաստանում փողի բազան ամսվա սկզբից  ավելացել է 2,4%-ով՝ կազմելով 588,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Հայաստանում փողի բազան ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին, ամսվա սկզբի համեմատ, ավելացել է ավելի քան 13,7  մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 588,8 մլրդ դրամ: Տոկոսային կտրվածքով փողի բազայի ցուցանիշն ավելացել է 2,4 տոկոսով, հաղորդվում է ԿԲ պաշտոնական կայքում:

Աճը հիմնականում պայմանավորված է արտարժույթով պարտադիր պաշարների 6,8 մլրդ դրամ աճով, որոնց չափը հոկտեմբերի 10-ին հասել է շուրջ 101,9 մլրդ դրամի: ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկությունը  և ազգային արժույթով պարտադիր պաշարները կազմել են 375,7 մլրդ դրամ և 101,7 մլրդ դրամ՝ համապատասխանաբար՝ ամսվա սկզբի համեմատ 2,8 տոկոսանոց աճ և 3,7 տոկոսանոց անկում գրանցելով:

Միջազգային զուտ պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) հոկտեմբերի 10-ին կազմել են 466,8 մլրդ դրամ՝ հոկտեմբերի սկզբի համեմատ ավելանալով 7 մլրդ դրամով կամ 1,5 տոկոսով: ($1- 375,94 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post