ՀՀ համախառն արտաքին պարտքը II եռամսյակի ընթացքում ավելացել է 5,9%-ով և կազմել $6965 մլն

11.10.2011 17:51
ՀՀ համախառն արտաքին պարտքը II եռամսյակի ընթացքում ավելացել է 5,9%-ով և կազմել $6965 մլն

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ համախառն արտաքին պարտքը հունիսի վերջի դրությամբ, ընթացիկ տարվա մարտի վերջի համեմատ, 391,51 մլն դոլարով կամ 5,9 տոկոսով ավելացել է և կազմել 6965 մլն դոլար:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, երկրի համախառն արտաքին պարտքի 41,3 տոկոսը ($2876,73 մլն) գոյացել է պետական կառավարման համակարգում, առևտրային բանկերում՝ 19,53 տոկոս ($1360,17 մլն), դրամավարկային կարգավորման մարմիններում՝ 10,29 տոկոս ($716,58 մլն): Միաժամանակ տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 12,2 տոկոս ($850,05 մլն)՝ համախառն արտաքին պարտքից, իսկ մասնավոր հատվածից՝ 16,68 տոկոս ($1161,48 մլն):

Ինչպես վկայում են վիճակագրության տվյալները, II եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 4615,66 մլն դոլար՝ ընթացիկ տարվա I եռամսյակի համեմատ ավելանալով 115,82 մլն դոլարով: Արդյունքում՝ ՀՀ մաքուր արտաքին պարտքն ավլացել է 275,68 մլն դոլարով՝ II եռամսյակի վերջում կազմելով 2349,34  մլն դոլար:

Համախառն արտաքին պարտքը ժամանակաշրջանի ցանկացած պահին փաստացի ընթացիկ և ոչնչով չպայմանավորված պարտավորությունների չվճարված գումարն է, որը պահանջում է հիմնական պարտքի և /կամ/ տոկոսների վճարումներ հետագայում ժամանակի որևէ պահին և իրենից ներկայացնում է ռեզիդենտների պարտավորությունները ոչ ռեզիդենտների նկատմամբ: -0 -

ՀՀ համախառն արտաքին պարտքի, արտաքին ակտիվների և մաքուր արտաքին պարտքի կառուցվածքը (մլն ԱՄՆ դոլար)

Համախառն արտաքին պարտք Համախառն արտաքին ակտիվներ Մաքուր արտաքին պարտք
31/03/2011 31/06/2011 31/03/2011 31/06/2011 31/03/2011 31/06/2011
1. Պետական կառավարման մարմիններ 2815.48 2876.73 28.80 29.24 2786.68 2847.49
2. Դրամավարկային կարգավորման մարմիններ 721.28 716.58 1837.26 1794.31 -1115.98 -1077.73
3.Բանկեր 1229.85 1360.17 548.93 566.57 680.92 793.60
4. Այլ հատվածներ 1129.76 1161.48 2075.36 2078.06 -945.59 -916.58
5. Ուղղակի ներդրումներ՝ միջֆիրմային վարկեր 677.12 850.05 9.48 147.48 667.64 702.56
Համախառն արտաքին պարտք 6573.49 6965.00 4499.83 4615.66 2073.66 2349.34

(Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների)


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post