Հայաստանում տնտեսական ակտիվության աճը սեպտեմբերին կազմել է 9%. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությունում այս տարվա սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի 9 տոկոսանոց աճ է գրանցվել՝ 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, այս ցուցանիշի աճը կազմել է 17 տոկոս:

Միաժամանակ այս ցուցանիշի աճը հունվար-սեպտեմբերին, 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 6,4 տոկոս:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում շինարարության ոլորտում արձանագրվել է 25,2 տոկոսանոց անկում: Միաժամանակ շինարարական աշխատանքների ծավալը սեպտեմբերին կազմել է ավելի քան 49.1 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ ավելանալով 19,4 տոկոսով:

Այս տարվա սեպտեմբերին արդյունաբերության 16,6 տոկոսանոց աճը, 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, ապահովել է արդյունաբերական արտադրության ավելի քան 92,7 մլրդ դրամի ծավալ՝ սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ավելանալով 9,4 տոկոսով:

Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին, 2010 թ.-ի սեպտեմբերի համեմատ, գյուղատնտեսության ծավալն ավելացել է 18,6 տոկոսով՝ կազմելով ավելի քան 169 մլրդ դրամ: Միաժամանակ այս տարվա օգոստոսի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 39,8 տոկոսով:

Հաշվետու ժամանակաշրջանում, 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության 26,7 տոկոսի աճ՝ կազմելով 195,4 մլրդ դրամ (525,3 մլն դոլար): Օգոստոսի համեմատ՝ այս ցուցանիշը ևս ավելացել է 1,9 տոկոսով:

Այս տարվա սեպտեմբերին տրամադրված ծառայությունների ծավալը, 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 3,5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 79 մլրդ դրամ: Նախորդ ամսվա համեմատ այս ցուցանիշն ավելացել է 0,3 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2011 թ.-ին ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4,6 տոկոսի սահմաններում: (1 դոլարը 378,58 դրամ է)-0-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ (2011 թ.-ի սեպտեմբեր)

Տնտեսական ցուցանիշներ 2011 թ.-ի սեպտեմբեր 2011 թ.-ի սեպտեմբեր՝ 2010 թ.-ի սեպտեմբերի համեմատ(%) Սեպտեմբեր՝ օգոստոսի համեմատ (%)
Տնտեսական ակտիվության ցուցանիշ

x

109.0 117.0
Արդյունաբերական արտադրության ծավալ, մլն դրամ

92740.8

116.6

109.4

Էլեկտրաէներգիայի արտադրություն, մլն կՎտ/ժ

486.5

84.2

76.4

Գյուղատնտեսական համախառն արտադրանք, մլն. դրամ

169042.7

118.6

139.8

Շինարարության ծավալ, մլն դրամ

49144.7

74.8

119.4

Արտաքին առևտրաշրջանառություն, մլն դոլար, այդ թվում.

525.3

126.7

101.9

Ապրանքների արտահանում

142.9

148.4

121.8

Ապրանքների ներկրում

382.4

120.1

96.0

Մեկ աշխատակցի միջին ամսական աշխատավարձ, դրամ

114463

107.1

100.8

Ապրանքաշրջանառության ծավալ, մլն դրամ

188603.6

101.7

104.6

Բնակչությանը տրամադրված վճարովի ծառայությունների ծավալ, մլն դրամ

79012.0

103.5

100.3

Սպառողական գների համաթիվ

x

106.2

100.8

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img