NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 1-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

01.12.2011 19:20
NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 1-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 1-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել: Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված բորսայի տվյալները:

Մեկնաբանելով «ԱՌԿԱ» գործակալությանն այս հանգամանքը՝ «Ռենեսա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը նշել է, որ հայկական բորսայում այսօր արտարժույթի առքուվաճառքի գործարքների բացակությունը բնական է, քանի որ բորսայի մասնակիցները չգնացին փոխզիջումների, ինչի հետևանքով կողմերը չկարողացան պայմանավորվել:

«Գնորդները երեկվա առքուվաճառքի ֆոնի ներքո, երբ դոլարի առաջարկը կազմում էր 1 դոլարի դիմաց 381 դրամ, այսօր պատրաստ էին գնել դոլարը հենց այդ գնով, սակայն վաճառողների շեմը բարձրացավ՝ հասնելով 1 դոլարի դիմաց 381,5 դրամի», - ասել է նա:

Սարոյանը նաև հավելել է, որ նոյեմբերի վերջին փոխարժեքը անկումը, ինչը ևս բնական գործընթաց է, հանգեցնում է նրան, որ դեկտեմբերի սկզբին փոխարժեքը բնականոն կերպով պետք է բարձրանա, այդ իսկ պատճառով բորսայում այսօր դոլարի առաջարկն ավելի բարձր մակարդակի վրա էր, քան նախօրեին:

Բորսայում արտարժույթով իրականացված վերջին գործարքը գրանցվել է նոյեմբերի 30-ին, որի արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 381 դրամ:

Միաժամանակ ՀՀ ԿԲ-ն դեկտեմբերի 1-ին, նոյեմբերի 30-ի ցուցանիշի համեմատ, 00,6 կետով բարձրացրել է հայկական դրամի դիմաց ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը և սահմանել այն 1 դոլարի դիմաց 381,06 դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post