Հայաստանում ֆիզիկական անձանց համար արտարժույթով ավանդների տոկոսադրույքները հոկտեմբերին կրճատվել են միջինը 0,6 տ.կ.

09.12.2011 11:48
Հայաստանում ֆիզիկական անձանց համար արտարժույթով ավանդների տոկոսադրույքները հոկտեմբերին կրճատվել են միջինը 0,6 տ.կ.

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց համար արտարժույթով ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կրճատվել է 0,6 տոկոսային կետով և կազմել է միջինը 6,5 տոկոս, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Ըստ զեկույցի՝ ֆիզիկական անձանց համար արտարժույթով երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին նվազել է 0,9 տոկոսային կետով՝ հասնելով 6,6 տոկոսի, իսկ կարճաժամկետ ավանդների համար՝ նախորդ ամսվա համեմատ չի փոխվել՝ մնալով 6,4 տոկոսի սահմանում:

Միաժամանակ ֆիզիկական անձանց համար դրամով երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը ևս կրճատվել է 0,4 տոկոսային կետով՝ կազմելով 11,1 տոկոս, իսկ կարճաժամկետ ավանդների համար բարձրացել է 0,2 տոկոսային կետով՝ հասնելով 10,1 տոկոսի: (1 դոլարը 383,54 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post