ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը հոկտեմբերին աճել է 2,9 տոկոսով՝ հասնելով 693,9 մլրդ դրամի

09.12.2011 14:43
ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը հոկտեմբերին աճել է 2,9 տոկոսով՝ հասնելով 693,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 2,9 տոկոսով՝ հասնելով շուրջ 693,9 մլրդ դրամի, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2011 թվականի հոկտեմբերի տեղեկատուում:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հոկտեմբերին ձեռնարկություններին տրամադրած դրամային վարկերի ծավալը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 0,6 տոկոսով և կազմել է շուրջ 153,3 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերի ծավալն ավելացել է 3,9 տոկոսով՝ հասնելով 540,6 մլրդ դրամի:

Աղբյուրի համաձայն` մասնավոր ձեռնարկությունների տրամադրված դրամային վարկերը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կրճատվել են 00,4 տոկոսով մինչև 151,3 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերն ավելացել են 4,3 տոկոսով մինչև 523,9 մլրդ դրամ:

Միաժամանակ պետական ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը կրճատվել են 16,1 տոկոսով՝ կազմելով 1,9 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը՝ 6 տոկոսով՝ կազմելով 16,7 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post