Ականների պայթյունից տուժած ՀՀ 20 բնակիչ միկրովարկ է ստացել սոցիալական վերաինտեգրման ծրագրով

09.12.2011 15:00
Ականների պայթյունից տուժած ՀՀ 20 բնակիչ միկրովարկ է ստացել սոցիալական վերաինտեգրման ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի՝ ականների պայթյունի հետևանքով հաշմանդամ դարձած քսան բնակիչ միկրովարկ է ստացել «Հարավային Կովկասում ականներից տուժածների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ծրագիր» նախագծի շրջանակներում, տեղեկացրել է ծրագրի համակարգող, Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (МОМ) ներկայացուցիչ Խաչատուր Կազազյանը:

Այս ծրագրի պիլոտային նախագիծը մեկնարկել է 2009 թ.-ի դեկտեմբերի 1-ին և կավարտվի 2012 թ.-ի հունիսի 30-ին, կազմակերպիչներն են МОМ-ն ու Միջազգային թրաստային հիմնադրամը (International trust fund):

Ծրագրի նպատակը ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ ժամանակներում ականների պայթյունի հետևանքով տուժած անձանց, նրանց ընտանիքի անդամների վերաինտեգրման ապահովումն է՝ տրամադրելով նրանց ինքնուրույն վաստակելու, կենսապայմանները բարելավելու հնարավորություն:

«Ծրագրի աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերը: Ծրագրի շրջանակներում մենք պարապմունքների չորս փուլ ենք կազմակերպել, որոնց մասնակցել է 45 մարդ: Նաև բիզնես խորհրդատվություններ ենք տրամադրել ծրագրերի մշակման համար», - ասել է Կազազյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ մասնակիցների մշակած բիզնես պլանները փոխանցվել են ծրագրի գործընկեր ՎՏԲ-Հայաստան բանկին, որը 17 միկրովարկ է տրամադրել:

Կազազյանը նշեց, որ միկրովարկի առավելագույն չափը 5 հազար դոլար է՝ 30 ամիս ժամկետով և տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Նա տեղեկացրեց, որ միկրովարկերն ամբողջովին ուղղվել են փոքր բիզնեսի խթանմանը, ինչպես նաև մասնակիցների կողմից արդեն գործող բիզնես-ծրագրերի ընդլայնմանը:

Նա նաև ընդգծեց, որ վարկերի վերադարձելիության մակարդակը կազմել է 100 տոկոս, ինչը խոսում է ծրագրի բարձր արդյունավետության մասին:

МОМ ներկայացուցիչը կարևորեց այն, որ միկրովարկերի տրամադրման շնորհիվ նոր աշխատատեղեր են հայտնվել ոչ միայն ականներից տուժածների, այլև նրանց բիզնեսում ներգրավված այլ անձանց համար:

«Այս պահին ճշտվում են ծրագրի պայմանները, սակայն ինչ մեխանիզմներ և մոդելներ էլ ընդունվեն, դրանք օգտակար կլինեն հաշմանդամներին», - ընդգծել է նա:

Կազազյանն ավելացրել է, որ ծրագրի իրագործման հարցում էական աջակցություն են ցուցաբերել ՀՀ պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ովքեր տրամադրել են տուժածների ցուցակները:

Ինչպես տեղեկացրեց ծրագրի համակարգողը, Հայաստանում շուրջ 700 մարդ կա, ովքեր հաշմանդամ եմ դարձել ականների պայթյունի հետևանքով:

Կազազյանը նշեց, որ ծրագիրն էլ ավելի հանրաճանաչ դարձնելու համար նկարահանվել է «Ճանապարհ դեպի վերաինտեգրում» ֆիլմը, որը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post