Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հոկտեմբերին կազմել է 318,4 մլրդ դրամ

26.12.2011 14:12
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հոկտեմբերին կազմել է 318,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերի կողմից տնային տնտեսություններից ներգրաված արտարժութային ավանդների ծավալը 2011 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է 318,4 մլրդ դրամ: Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվությունում, հոկտեմբերի այս ցուցանիշը 3,2 տոկոսով աճ է գրանցել:

Միաժամանակ, տնային տնտեսությունների արտարժութային ժամկետային ավանդները կազմել են 257,2 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների բոլոր արտարժութային ավանդների 80,8 տոկոսը՝ աճելով 4,4 տոկոսով սեպտեմբերի համեմատ:

Միաժամանակ, Հայաստանի տնային տնտեսությունների դրամային ավանդների ծավալը հոլտեմբերի վերջին կազմել է 125,2 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 2,9 տոկոսով:

Առևտրային բանկերի կողմից ներգրաված ավանդների ընդհանուր ծավալը հոկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 901,6 մլրդ դրամ՝ ամսվա ընթացքում աճելով 2,8 տոկոսով:

2011 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post