ՀՀ առևտրային բանկերը դեկտեմբերի 19-23-ը ձեռք են բերել 109,5 մլն դոլար, 7,7 մլն եվրո և 712,3 մլն ռուբլի

23.12.2011 18:46
ՀՀ առևտրային բանկերը դեկտեմբերի 19-23-ը ձեռք են բերել 109,5 մլն դոլար, 7,7 մլն եվրո և 712,3 մլն ռուբլի

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 19-23-ն ընկած ժամանկահատվածում բանկերը ձեռք են բերել 109,5 մլն դոլար, 7,7 մլն եվրո և 712,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 381,7 դրամ, մեկ եվրոյի դիմաց 496,61 դրամ և մեկ ռուբլու դիմաց 11,9 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանկահատվածում վաճառվել է ավելի քան 117,6  մլն դոլար, 11,7 մլն եվրո և 108,2 մլն ռուբլի՝ համապատսախանաբար 1 դոլարի դիմաց 375.53 դրամ, մեկ եվրոյի դիմաց 501,48 դրամ և մեկ ռուբլու դիմաց 12,12 դրամ միջին կշռված փոխարժեքով:
«NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով կատարված գործարքների համախառն ծավալը կազմել է շուրջ 23,83 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 382,83 դրամ փոխարժեքով, իսկ եվրոյով կամ ռուբլով գործարք չի իրականացվել:

Միաժամանակ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում  իրականացվել է 200 հազար դոլարի առքուվաճառքի գործարք՝ մեկ դոլարի դիմաց 382,25 դրամ միջին կշռված փոխարժեքով: Միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում  այլ արտարժույթով գործարք չի իրականացվել:

Բացի այդ, դեկտեմբերի 12-18-ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 31,3 մլրդ դրամ, իսկ դոլարով՝ 43 մլն դոլար:   -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև