Հայաստանում գնաճը 2011 թ.-ին գրանցվել է 7,7%-ի սահմանում

09.01.2012 13:41
Հայաստանում գնաճը 2011 թ.-ին գրանցվել է 7,7%-ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2011 թ.-ին, 2010 թ.-ի համեմատ, արձանագրվել է 7,7 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 11,2 տոկոսանոց և ծառայությունների ոլորտի սակագների 3,6 տոկոսանոց աճով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն ավելացել են 3,4 տոկոսով:

Միաժամանակ սպառողական գների համաթիվը 2011թ.-ի դեկտեմբերին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 104,7 տոկոս, այդ թվում նաև պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) համաթիվը կազմել է 105,8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104,3 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102,9 տոկոս:

2011 թ.-ին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,4 տոկոս՝ 2010 թ.-ի 0,8 տոկոսի դիմաց:

Միաժամանակ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սպառողական գների համաթիվը աճել է 2,5 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս աճել են 4,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 0,1 տոկոսով:

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ուսումնասիրված բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 1,6-3,4 տոկոսով, միաժամանակ աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրի քաղաքում: Մայրաքաղաքում հաշվետու ժամանակաշրջանում գնաճը կազմել է 2,5 տոկոս:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2011 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post