ԶԵԱԲ-ի կողմից Հայաստանի տնտեության ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 80 մլն դոլար

20.01.2012 13:54
ԶԵԱԲ-ի կողմից Հայաստանի տնտեության ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 80 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկի կողմից Հայաստանի տնտեսությանը տրամադրված միջոցների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում  է 80 մլն դոլար, ասել է ԶԵԱԲ-ի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան  (Dmitry Zhurba)՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Մենք վաղուց ենք աշխատում Հայաստանի հետ, առաջին վարկը տրամադրվել է 2010 թ.-ին», - ուրբաթ ասաց նա Արարատբանկի հետ համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, որի շրջանակներում կտրամադրվի 4 մլն դոլար՝ փոքր և միկրոբիզնեսի սուբյեկտներին վարկավորելու նպատակով:

Ժուրբան նաև նշեց, որ Հայաստանում ԶԵԱԲ-ի պորտֆելը կաճի, սակայն նա ձեռնպահ մնաց կոնկրետ թվեր ներկայացնելուց:

«Դա կախված է մի շարք պատճառներից և մեծ թվով գործոններից, որոնք դժվար է այսօր կանխատեսել», - ասաց նա:

Նրա խոսքերով՝ խոսքն, առաջին հերթին, կապիտալի շուկայում դրամական միջոցների հասանելիության մասին է:

Այս կապակցությամբ Ժուրբան նշեց, որ ՌԴ Խնայբանկի  նախագահ-վարչության ղեկավար Գերման Գրեֆը վերջերս կայացած ելույթներից մեկում խոստովանել է, որ «անգամ Խնայբանկի համար՝ որպես փոխառուի, այսօր արևմտյան շուկաները փակվել են»:

«Ներդրողները դեռևս ամբողջովին չեն վերապրել և մարսել Եվրոպական պետությունների վարկանիշների զանգվածային նվազման հետ կապված վերջին պատմությունը, այդ պատճառով միջազգային շուկաներում տիրող իրավիճակը, մեղմ ասած, կայուն չէ», - պարզաբանեց նա:

Միաժամանակ վարչության նախագահի տեղակալը նշեց, որ ԶԵԱԲ-ն որպես զարգացման ինստիտուտ, ճգնաժամի պայմաններում ստիպված է աշխատել հակադիր ուղղություններով:

«Այն իրավիճակում, երբ տնտեսության իրական հատվածի խաղացողների, ֆինանսական միջնորդների և բանկային համակարգի համար սովորական ֆինանսական ինստիտուտների և կապիտալի ավանդական աղբյուրների նկատմամբ հասանելիությունը դժվարացած է, զարգացման ինստիտուտները պարտավոր են ավելացնել իրենց ներկայությունը շուկայում: Եվ դա մենք, անխոս, կանենք», - ավելացրեց Ժուրբան:

ԶԵԱԲ-ը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post