Հայաստանում հետզհետե կյանքի ապահովագրություն կիրականացվի. Ռոսգոսստրախ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի.  /ԱՌԿԱ/. Հայաստանում կյանքի ապահովագրում կներդրվի, սակայն դա արագ չի իրականացվի, ասաց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետիրական խորհրդի անդամ, Հայաստանի հարցերի համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գորածակալության հարցին:

«Մենք պատրաստ ենք՝ փորձ ունենք, հենց վաղն էլ կարող ենք այստեղ ներդնել կայնքի ապահովագրման մեր մոդելը և սկսել աշխատել»,- չորեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Մինսաբեկյանի խոսքով, կյանքի ապահովագրումը «լավագույնն է, ինչ կարող է լինել ապահովագրման ոլորտում», սակայն ապահովագրման այս տեսակը պետք է առաջ տանի պետությունը:

«Ողջ աշխարհում կյանքի ապահովագրումն արտոնյալ հարկում է, կուտակային պրոդուկտին տրվող նախապատվություն»,- պարզաբանեց նա: Փոխնախագահն ասաց նաև, որ կյանքի ապահովագրման հետ կապված իրադարձություններն ու գործընթացն արագացնել պետք չէ: «Մենք շտապելու տեղ չունենք: Կարևորը, որ ամեն ինչ նորմալ, քաղաքակիրթ և հանգիստ ընթանա»,- ընդգծեց նա:

Հայաստանում «Ապահովագրման մասին» գործող օրենքին համապատասխան, նույն ընկերությունն իրավունք չունի միաժամանակ կյանքի ապահովագրության և այլ տեսակի ապահովագրության ծառայություններ մատուցել: Կյանքի ապահովագրությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր ապահովագրական ընկերություն՝ նոր կանոնադիր կապիտալով:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է ութ ընկերություն: Հայ ապահովագրողների ընդհանուր ակտիվները 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 28,8 մլրդ դրամ, համախառն պարտավորությունները՝ 14,1 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 14,7 մլրդ դրամ: Միաժամանակ, ապահովագրական ընկերությունների մաքուր շահույթը 2011 թվականի ինն ամիսների ընթացքում կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ՝ 2010 թվականի հունվար-սեպտեմբերի 291,3 մլն դրամ զուտ վնասների դիմաց: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img