Զարգացման Հայկական Բանկի «Մանկական» ավանդ կարող են ներդնել ոչ միայն երեխայի ծնողները, այլև մյուս հարազատները

04.06.2012 18:34
Զարգացման Հայկական Բանկի  «Մանկական» ավանդ կարող են ներդնել ոչ միայն երեխայի ծնողները, այլև մյուս հարազատները

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Զարգացման Հայկական Բանկը անակնկալ նվերներ է պատրաստել 2012թ. հունիսի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում «Մանկական» ավանդ ներդրողների համար:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, ավանդն առանձնահատուկ է նրանով, որ մինչև 18 տարեկան երեխայի անունով ավանդ կարող են ներդնել ոչ միայն երեխայի ծնողները, այլ նաև տատիկները, պապիկները կամ այլ հարազատներ:

Ավանդի դիմաց առաջարկվում է ստանալ եկամուտ` ՀՀ դրամով 13%, ԱՄՆ դոլարով` 9,15%, Եվրոյով` 7,50% տարեկան տոկոսադրույքով:

Ավանդն ընդունվում է 1-ից մինչև 18 տարի ժամկետով: Ավանդի գործողության ամբողջ ընթացքում ավանդը կարելի է համալրել անսահմանափակ չափով: Տոկոսագումարները գումարվում են ավանդին 12 ամիսը մեկ:

«Զարգացման hայկական bանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և Զարգացման բանկ» անվանումով: 10 տոկոսից ավելի մասնաբաժնով բաժնետերեր են Հայրապետյան Ռուբենը՝ 19,98 տոկոսով, Մեխակյան Արայիկը՝ 16,95 տոկոսով, Թերմենջյան Գրիգորը՝ 16,03 տոկոսով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post