Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2012
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for June 14th, 2012

    Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները աճել են 0,3 տոկոսային կետով և 9% կազմել

    Thursday, June 14th, 2012

    Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները ապրիլին, մարտի համեմատ, աճել են 0,3 տոկոսային կետով և 9% կազմել, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում:

    Հայկական դրամի արժեզրկումը կշարունակվի, և դոլարի փոխարժեքը 2013թ.-ին կարող է հասնել 460 դրամի. ԳՀՄ

    Thursday, June 14th, 2012

    Հայկական դրամի արժեզրկումը կշարունակվի, իսկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է երկու տարվա ընթացքում տատանվել 460-520 դրամի սահմաններում, հինգշաբթի լրագրողներին ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

    Հայաստանի ԿԲ-ն «Սերգեյ Փարաջանով» հուշամեդալ է թողարկել

    Thursday, June 14th, 2012

    Հայաստանի Կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին, հինշգաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:
    Ըստ հաղորդագրության՝ թողարկվել է 5555 արծադե դրամ՝ 100 դրամ անվանական արժեքով: Հուշադրամը 925 հարգի արծաթից է, քաշն է 28,28 գ, չափը՝ 28,0 x 40,0 մմ, որակը՝ պրուֆ:

    Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը մայիսին կրճատվել է 18,2%-ով՝ կազմելով 436,6 մլն. դրամ

    Thursday, June 14th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012թ. մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է արժեթղթերով գործարքների ծավալի անկում: NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը մայիսին կազմել է մոտ 356,6 մլն. դրամ՝ ապրիլի մոտ 435,7 մլն. դրամի դիմաց՝ կրճատվելով 18,2%-ով: