Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 26–ին 410,50 դրամ է կազմել

26.07.2013 17:50
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 26–ին 410,50 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 26-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց  410,50 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 4,53  մլն դոլարի (շուրջ  1,85 մլրդ դրամ) 35 գործարք: Միաժամանակ հուլիսի 26–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել

Հուլիսի 26–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝  410,77 դրամ, 1 եվրոն`545,58 դրամ: –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև