ԱՄՆ կարգավորիչները կզբաղվեն պարգևավճարներով

17.02.2015 15:02
ԱՄՆ կարգավորիչները կզբաղվեն պարգևավճարներով

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի ֆինանսական կարգավորիչները երեք տարվա լռությունից հետո վերսկսել են աշխատանքը ֆինանսական հատվածի գլխավոր ընկերությունների աշխատողների և մենեջերների պարգևավճարների չափի սահմանափակմանն ուղղված նորմերի մշակման ուղղությամբ, հայտնում է Vestfinance.ru–ն։

Ինչպես գրում է The Wall Street Journal–ը, խոսքը գլխավորապես բանկերի և ֆինանսական այլ ընկերությունների հսկայական ռիսկերը խրախուսող պարգևավճարների մասին է։ Այդ կանոնների ընդունումը նախատեսվում է ԱՄՆ–ի` ֆինանսական հատվածի բարեփոխման մասին 2010 թվականի օրենքով։

Եվրոպացիներից հետո ամերիկացիները սկսեցին մտածել մի շարք բանկային աշխատողներից պարգևավճարների մի մասի գանձման մասին` համապատասխան ընկերությունների վիճակի սրընթաց վատացման կամ լուրջ սխալների և խախտումների հայտնաբերման դեպքում, նշում են պարբերականի աղբյուրները։ Նման մեթոդն ավելի կոշտ է, քան ենթադրվում էր ի սկզբանե, քանի որ 2011 թվականին առաջարկված առաջին նախագծերը, որոնք այդպես էլ հավանության չարժանացան, բոնուսների հարկադիր վերադարձի մասին նորմեր չէին պարունակում։

Բանավեճին մասնակցում են Դաշնային պահուստային համակարգի, ԱՄՆ–ում դրամի շրջանառության վերահսկման վարչության և Դեպոզիտների ապահովագրության դաշնային կորպորացիայի (FDIC) մասնագետներ։  WSJ աղբյուրների տվյալներով, 2014 թվականին նրանք նոր կանոնների հայեցակարգի նախնական նախագիծ են ուղարկել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC)։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post