Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2015
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for March, 2015

    Ռուսական բանկերի` ԿԲ–ին ունեցած պարտքը գերազանցել է 30 մլրդ դոլարը

    Tuesday, March 31st, 2015

    Բանկերի` ՌԴ ԿԲ–ի հետ արժութային գործառնությունների գծով պարտքի չափը գերազանցում է 30 մլրդ դոլարը, երեքշաբթի տեղեկացրել է Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Պոլոնսկին, հայտնում է Банки.ру–ն։

    Հայաստանի փողի բազան փետրվարին նվազել է 3,2%–ով և 807,1 մլրդ դրամ կազմել

    Tuesday, March 31st, 2015

    Հայաստանի փողի բազան 2015թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ, նվազել է 3,2 տոկոսով և շուրջ 807,1 մլրդ դրամ կազմել։

    Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները փետրվարին նվազել են 35,6%–ով` հասնելով մոտ 68,1 մլն դոլարի

    Tuesday, March 31st, 2015

    Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2015թ.–ի փետրվարին ստացվել է ավելի քան 68,1 մլն դոլար, այս ցուցանիշը նվազել է 35,6 տոկոսով` 2014թ.–ի փետրվարի համեմատ, նշված է ՀՀ ԿԲ կայքում։

    Հայաստանի ստացած միջոցները պարտատոմսերից հարկ է ուղղել տնտեսության խթանմանը. ՀԲ

    Tuesday, March 31st, 2015

    Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից Հայաստանի ստացած միջոցներն անհրաժեշտ է ուղղել տնտեսության խթանմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։

    Հայաստանը փորձում է հարմարվել համաշխարհային փխրուն տնտեսության պայմաններում. թերթ

    Tuesday, March 31st, 2015

    Համաշխարհային տնտեսությունը դեռևս շատ փխրուն է, և սա բացասաբար է ազդում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը ծայրահեղ բարդ է։ Տարածաշրջանի երկրները, այդ թվում` Հայաստանը, դեռևս հարմարվում են այդ նոր տնտեսական իրականությանը, ասաց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Յան վան Բիլսենը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում։

    ՀԲ-ն Հայաստանին $52 մլն է տրամադրել էլեկտրամատակարարման համակարգի բարելավման նպատակով

    Tuesday, March 31st, 2015

    Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է $52 միլիոնի վարկը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP) ծրագրի շրջանակում, հաղորդվում է ՀԲ պաշտոնական կայքում։

    Ճզմաչյան. Արտարժույթով վարկերի վերաձևակերպումը դրամայինի կարող է վնասել ամբողջ ֆինանսա–բանկային հատվածին. թերթ

    Tuesday, March 31st, 2015

    Բանկերից արտարժույթով վարկերը դրամայինի վերածել պահանջելը, ընդ որում, վարչական քայլերի կատարման միջոցով, նշանակում է վտանգել երկրի ամբողջ ֆինանսաբանկային հատվածը, ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը «Գոլոս Արմենիի» թերթի թղթակցի հետ զրույցում։

    Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցահանդեսը կբացվի Փարիզում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

    Tuesday, March 31st, 2015

    Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայաստան 1915» խորագրով նորացված ցուցահանդեսն է բացվելու ապրիլի 29-ից մինչև հունիսի 4–ը Փարիզի քաղաքապետարանում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ԿԲ նախկին ղեկավարը նախազգուշացնում է երկրի արտաքին պարտավորությունների կատարման խափանման մասին. թերթ

    Monday, March 30th, 2015

    Հայաստանի արտաքին պարտավորությունների կատարումը կարող է վտանգվել պետական պահուստների ներկայիս պայմաններում, կարծում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

    Հայկական դրամն արժևորվել է իրանցիների «արտարժութային ինտերվենցիայի» հաշվին. թերթ

    Monday, March 30th, 2015

    Հայկական դրամն արժևորվել է իրանցիների «արտարժութային ինտերվենցիայի» հաշվին, գրում է «168 ժամը»։