Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2015
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    232425262728  
  • Archive for February 12th, 2015

    NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 12-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Thursday, February 12th, 2015

    NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 12-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,42 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 479,05 դրամ

    Thursday, February 12th, 2015

    Փետրվարի 12–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, փետրվարի 11–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,42 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 479,05 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նոյեմբերին ավելացել է 1,3%–ով` հասնելով 373.6 հազար դրամի

    Thursday, February 12th, 2015

    Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի նոյեմբերին, 2013թ.–ի նոյեմբերի համեմատ, ավելացել է 1,3%–ով` հասնելով 373 628 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

    ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը փաստարկներ է ներկայացրել, որոնց համաձայն` դեմ է 2015թ.–ի բյուջեի տնտեսմանը

    Thursday, February 12th, 2015

    Հակաճգնաժամային ծախսերը կպաշտպանեն տնտեսությունը, որ ՀՆԱ–ն 3 տոկոսից չնվազի, իսկ սոցիալական հոդվածների կրճատումը կարող է հարվածել պահանջարկին, կարծում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ 600 մլրդ ռուբլով ծախսերը կրճատելու ֆինանսների նախարարության առաջարկը հետաձգվել է։

    Մինսկի բանակցությունների ֆոնին եվրոյի փոխարժեքը նվազել է

    Thursday, February 12th, 2015

    Մոսկվայի բորսայի երեկոյան առուվաճառքում եվրոյի փոխարժեքը նվազել է և հաստատուն կերպով մոտեցել է 65 ռուբլուն։ Արտարժույթի նվազումը գրանցվել է «նորմանդյան քառյակի»` Մինսկում անցկացվող բանակցությունների ֆոնին։