Դոլարի փոխարժեքը կարող է անցնել 500 դրամի սահմանաչափը. փորձագետ

17.02.2016 17:57
Դոլարի փոխարժեքը կարող է անցնել 500 դրամի սահմանաչափը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը մտահոգությունների առիթ չի տեսնում, եթե ԱՄՆ դոլարի փոխարժեքն անցնի 500 դրամի սահմանաչափը, այդ մասին նա չորեքշաբթի ասաց մամուլի ասուլիսում։

Փորձագետը խորհուրդ է տալիս «500 դրամի շեմը հոգեբանական չհամարել»։

Միաժամանակ, Բոստանջյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկն ամեն կերպ պետք է աշխատի, որ փոխարժեքի բարձրացումը, եթե դա անխուսափելի է, կատարվի սահուն և առանց կտրուկ տատանումների։

«Տնտեսությանը հատկապես վնասում են կտրուկ տատանումները, հենց դրանցից է պետք խուսափել։ Պետք է ասել, ինքս եմ զարմանում, թե ինչպես է Կենտրոնական բանկին հաջողվել մինչ օրս խուսափել կտրուկ տատանումներից»,– ավելացրեց նա։

Խոսելով արժութային տատանումների մասին` Բոստանջյանը նշեց, որ դրանք պայմանավորված են ոչ միայն արժութային շուկաների փոփոխություններով։ Ըստ նրա, շատ կարևոր է նաև տվյալ երկրի տնտեսական իրավիճակը։

«Մեր ազգային արժույթը, ըստ էության, կարող է ենթակա լինել տատանումների, քանի որ անհամապատասխանատվություն ունենք արտահանման և ներկրման միջև, ինչը փոխարժեքի տատանումների վրա ազդող գործոններից մեկն է»,– ասաց նա։

2016 թվականի սկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 2 տոկոսով։ Պետք է նշել, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը փետրվարի սկզբից աճի միտում է դրսևորում և այսօրվա դրությամբ կազմում է 496.11 դրամ մեկ դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև