Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2016
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for January, 2016

    Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի վերջին գերազանցել է 5 մլրդ դոլարը

    Friday, January 29th, 2016

    Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել է 5 071 մլն դոլար` 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 14 տոկոսով կամ 629,5 մլն դոլարով։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն, ամսվա ընթացքում երկրի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 5,35 տոկոսով։

    Հայաստանում դոլարի փոխարժեքն ավելացել է 0,27 կետով` կազմելով 488,75 դրամ

    Friday, January 29th, 2016

    Հունվարի 29–ի արդյունքում Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 27–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,27 կետով և կազմել 488,75 դրամ։

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և բրիտանական Oxford-ը սկսել են համագործակցել գյուղատնտեսական ոլորտում

    Friday, January 29th, 2016

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Oxford Microfinance Inititive (OMI) խորհրդատվական ընկերությունը նախաձեռնել են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին առնչվող համատեղ ծրագիր, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ.–ի դեկտեմբերին աճել են 14.3%–ով` մինչև 771.2 մլն դոլար

    Friday, January 29th, 2016

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թվականի դեկտեմբերին կազմել են 1 771.2 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 14.3 տոկոսով։ Այդ մասին վկայում են Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալները։

    Ակտիվներով ապահովված պարտատոմսերն առաջին անգամ ցուցակում են անցել NASDAQ OMX ԱՐՄԵՆԻԱ–ում

    Wednesday, January 27th, 2016

    Հունվարի 27-ի պաշտոնական արարողության ժամանակ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի երկրորդային հարթակում չորեքշաբթի առաջին անգամ անցկացվեց ակտիվներով ապահովված պարտատոմսերի ցուցակում, հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։

    Արարատբանկը Հայաստանի առևտրի լավագույն ֆինանսավորող բանկն է 2015թ.–ին ըստ «Global Finance»–ի

    Wednesday, January 27th, 2016

    «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական ուսումնասիրության արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2015թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի բանկերը 2015 թ.–ին 10%–ով ավելացրել են պետբյուջե փոխանցվող վճարները

    Wednesday, January 27th, 2016

    Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 2015 թ.–ին ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք պետբյուջե են վճարել մոտ 41,2 մլրդ դրամ` 2014 թ.–ին վճարված 37,5 մլրդ դրամի համեմատ, նշվում է հարկային ծառայության կայքում։

    NASDAQ OMX Արմենիա բորսայում հունվարի 26–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

    Tuesday, January 26th, 2016

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 26–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

    Հայաստանում դոլարի փոխարժեքն ավելացել է 0,24 կետով և կազմել 488,23 դրամ

    Tuesday, January 26th, 2016

    Հունվարի 26–ի արդյունքում Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 25–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,24 կետով և կազմել 488,23 դրամ:

    ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել նոր հուշադրամներ

    Tuesday, January 26th, 2016

    ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» և «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» արծաթե հուշադրամները: