ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմն ընկերական խաղում հաղթել է Հայաստանի լրագրողների հավաքականին

27.06.2016 15:37
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմն ընկերական խաղում հաղթել է Հայաստանի լրագրողների հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ընկերական հանդիպումը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև ավարտվեց բանկի թիմի հաղթանակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, դիտարժան հանդիպումն ավարտվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հաղթանակով՝ 6-2 հաշվով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի կազմում ընդգրկվել են բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Թիմի ավագն է Դավիթ Սիմոնյանը:

Լրագրողների թիմի կազմում խաղում էին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ՝ «Արմենիա» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, «4-րդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը և այլք: Lրագրողների թիմի ավագը «Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է, գլխավոր մարզիչը՝ ՀՀ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի տնօրեն Կարեն Գիլոյանը:

Ինչպես նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, մասնավորապես, իր ֆուտբոլային թիմին:

«Աշխատակիցները հետևում են թիմի խաղերին, աջակցում և ուրախանում են հաջողություններով: Չնայած խաղի սիրողական բնույթին` երկու թիմերն էլ ցուցադրեցին հետաքրքիր ֆուտբոլային խաղ: Շնորհակալություն ենք հայտնում լրագրողների թիմին հիանալի խաղի և դրական տպավորությունների համար, իսկ մեր թիմին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ», - ասել է նա:

Միաժամանակ, «Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի խոսքով, ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հետ ընկերական հանդիպումը ընթանցավ դինամիկ. երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի:

«Հուսով եմ, որ նման հանդիպումները ժամանակի ընթացքում կդառնան ավանդական և կծառայեն ոչ միայն առողջ ապրելակերպի տարածմանը, այլև` բանկային հատվածի և մեդիա դաշտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը», - նշել է նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Բանալի բառեր: , ,

Partners news

Կարդացեք նաև