«ՎՏԲ–Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի եզրափակիչն է անցկացվել Երևանում

06.10.2015 11:48
«ՎՏԲ–Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի եզրափակիչն է անցկացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերն անցկացվեվին կիրակի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Երրորդ տեղի համար պայքարեցին «Վաճառք» թիմը  (POS վարկավորում) և «United» (Բանկային ռիսկերի վերահսկողության Դեպարտամենտի և Գործառնական Դեպարտամենտի միացյալ թիմ) թիմը, որտեղ հաղթանակը տարավ «United» թիմը:

Գավաթը խաղարկեցին  «ՓԲՎ» Փոքր բիզնեսի վարչության և «Երևան 1» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր դարձավ Փոքր բիզնեսի վարչության թիմը:

Բանկի ղեկավարությունը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հաղթողներին շնորհեց մեդալներ և գլխավոր մրցանակը` գավաթ:

«Լավագույն ռմբարկու» և «Լավագույն գոլի հեղինակ» ճանաչվեց Վահան Արսենյանը Փոքր բիզնեսի վարչության թիմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Ներկայում Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ին են պատկանում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերը: Բանկը հիմնական ցուցանիշներով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև