ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցումներ կատարելու շուրջօրյա, հեռակա և հուսալի միջոց

20.09.2016 15:19
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցումներ կատարելու շուրջօրյա, հեռակա և հուսալի միջոց

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը սեպտեմբերի 20-ից գործարկում է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցումներն ուղարկելու շուրջօրյա հնարավորություն՝ բանկի http://vtb.am/online_transactions/ կայքի միջոցով հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Փոխանցումներն իրականացվում են անմիջականորեն բանկի կայքում՝ հաճախորդների կողմից իրենց Visa կամ MasterCard վճարային քարտերի (որոնք թողարկված են ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ այլ բանկերի կողմից) մնացորդների շրջանակում:

«Փոխանցման գործընթացը տեղի է ունենում ակնթարթորեն, անվտանգ և ապահով: Ուղարկված փոխանցումները կարելի է ստանալ ցանկացած «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» անհասցե դրամական փոխանցումների կետում Ռուսաստանում, ԱՊՀ և Եվրոպայի երկրներում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկի կայքի միջոցով «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցում կատարելիս գանձվում է միջնորդավճար՝ փոխանցման 3%-ի չափով: Փոխանցումներ կարելի է ուղարկել ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, որտեղ դուրսգրումը կիրականացվի ռուսական ռուբլիով: Մեկ դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է 75.000 ռուսական ռուբլի (համարժեք այլ արժույթով):

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև