ՀՀ նախագահը նոր նախարարներ է նշանակել

20.09.2016 13:19
ՀՀ նախագահը նոր նախարարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի առաջին նշանակումներն է կատարել հանրապետության կառավարությունում։

Պետության ղեկավարի հրամանագրերով, Վաչե Գաբրիելյանը պահպանել է փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնը, իսկ Դավիթ Հարությունյանը մնաց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնում։

Ֆինանսների նոր նախարար նշանակվեց Վարդան Արամյանը, տրանսպորտի և կապի նախարար` Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար դարձավ Իգնատի Առաքելյանը, իսկ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գլխավորեց Աշոտ Մանուկյանը։

Ալեքսան Հարությունյանը դարձավ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև