Յունիբանկը գործարկել է «Մոբայլ բանկինգ» ծառայությունը

20.03.2017 12:46
Յունիբանկը գործարկել է «Մոբայլ բանկինգ» ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը գործարկել է «Մոբայլ բանկինգ» նոր համակարգը` բջջային հեռախոսի միջոցով բանկային հաշիվների կառավարման համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ծրագիրն աշխատում է iOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա և օգտագործման համար շատ պարզ է և հարմար:

Հաղորդագրության համաձայն, «Մոբայլ բանկինգ» ծրագիրը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, վարկի մարումներ, համալրել հաշիվը և վճարել ծառայությունների դիմաց, այդ թվում` կատարել կոմունալ վճարումներ:

Օգտվելով ծրագրից` հաճախորդը միշտ տեղյակ կլինի իր հաշիվներում առկա դրամական միջոցների շարժից և կարող է հետևել բոլոր գործարքներին: Ծրագրի ներբեռնումը հաճախորդը իրականացնում է ինքնուրույն` App Store-ից  կամ Play Market-ից:

«Մոբայլ բանկինգ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի 47 մասնաճյուղերից ցանկացածը և լրացնել համապատասխան դիմումի ձևը: Միայն դիտման հնարավորությունը տրամադրվում է անվճար է, իսկ սպասարկման վճարը կազմում է 2 000 ՀՀ դրամ ամսական:

Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանի խոսքով, «Մոբայլ բանկինգն» անընդհատ մեծացնում է հնարավորությունները և ապագայում ձգտում է լիարժեք փոխարինել հաճախորդի կողմից բանկ այցելելը:

Ընդ որում, նա նշել է, որ Յունիբանկը մշտապես համահունչ է քայլել ժամանակի հետ և ակտիվ զարգացրել է հեռահար սպասարկման ուղիները` պարզեցնելով բանկային սպասարկման գործընթացը` խնայելով իր հաճախորդների ժամանակը:

«Այսօր մոբայլ բանկինգն անձնական ֆինանսների կառավարման ամենաարագ և հարմար տարբերակներից մեկն է: Հետագայում մենք էապես կընդլայնենք համակարգով իրականացվող գործարքների տեսականին և կգործարկենք հաճախորդների կողմից առավել մեծ պահանջարկ վայելող ֆունկցիաները», - նշել է նա:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև