ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 89,8 մլն դոլար

20.03.2017 15:35
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 89,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մարտի 13–ից 17–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 89,8 մլն դոլար 1 դոլարի դիմաց 483,89 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 15,9 մլն եվրո և շուրջ 847,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 513,98 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,19 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 91,3 մլն դոլար, 11,4 մլն եվրո և 416,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 485,34 դրամ, 518,22 դրամ և 8,30 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել: Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

Բացի այդ, մարտի  6-ից 12-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 37,3 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 53,9 մլն դոլար ($1– 483,51 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև