«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2017 թվականի 3–րդ եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպություններ» տեղեկագիրը

16.11.2017 12:55
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2017 թվականի 3–րդ եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպություններ» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2017 թվականի 3-րդ եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպություններ» ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը։

Տեղեկագիրը հրատարակվում է եռամսյակը մեկ և կազմվում է մամուլում պաշտոնապես հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

Շուրջ 43 էջանոց աղյուսակային նյութ՝ վարկային կազմակերպությունների գործունեության տարբեր ցուցանիշներով և բաղկացած է 11 հիմնական բաժնից՝ 1. Վարկային կազմակերպությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Եկամուտ/Վնաս, 6. Վարկային կազմակերպությունների գործունեության նորմատիվային ցուցանիշները, 7. Կապիտալիզացման ցուցանիշները, 8. Եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները, 9. Վարկային կազմակերպությունների գործունեության ամփոփիչ ցուցանիշները, 10. Վարկային կազմակերպությունների արդյունավետության ամփոփիչ ցուցանիշները, 11. Վարկային կազմակերպությունների հիմնական ծառայությունները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի վարկային կազմակերպությունների ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել: Այն նաև պարունակում է տեխնիկական և մեթոդաբանական մեկնաբանություններ կազմված աղյուսակների վերաբերյալ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ») տեղեկագիրը: -0-

 


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև