Հայաստանի ամենաշահութաբեր վարկային ընկերությունների վարկանիշը` 2016 թ.-ի III եռամսյակի արդյունքներով

23.11.2016 14:54
Հայաստանի ամենաշահութաբեր վարկային ընկերությունների վարկանիշը` 2016 թ.-ի III  եռամսյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2016  թվականի III  եռամսյակի արդյունքներով առավել շահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, բոլոր հայկական վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2016 թ.–ի հունվար-սեպտեմբերին կազմել է 11 723 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 60,3 տոկոսով։ Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 32 ՎԿ-ից 22-ը շահութաբեր էին, և դրանց շահույթի համախառն ծավալը կազմել է 12 621,7 մլն դրամ: Ընդ որում, մնացած ինը ՎԿ-ների վնասը կազմել է 895,6 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի վնաս են կրել ընդամենը հինգ ընկերություններ` 604,8 մլն դրամի չափով:

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, ամենաշահութաբեր ՎԿ-ների առաջատարների հնգյակում են ներառվել «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ–ն, «Էքսպորտ ֆայնենս» ՈւՎԿ–ն, «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն, «Արեգակ» ՈւՎԿ–ն և «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ն: Նրանց բաժին է հասել Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն շահույթի մոտ 90,2 տոկոսը կամ 10 586 մլն դրամը:

2016 թ.-ի երրորդ եռամսյակում ստացված շահույթի մեծությամբ` «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի առաջին հորիզոնականում է «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ–ն, որի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 3 246,2 մլն դրամ` նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ ավելանալով մոտ 1,1 անգամ:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է «Էքսպորտ ֆայնենս» ՈւՎԿ–ն` 3 157,2 մլն դրամ ցուցանիշով, նրան հետևում է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն, որի շահույթը 2016 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1 914,2 մլն դրամ (աճ 1,4 անգամ):

«Արեգակ» ՈւՎԿ–ն զբաղեցրել է «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականը` 1 270,6 մլն դրամ շահույթով` 2015 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1 157,1 դրամի համեմատ:

Առաջատար վարկային կազմակերպությունների հնգյակի վերջին հորիզոնականը զբաղեցրել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ-ն, որի համախառն շահույթը 2016 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է  997,7 մլն դրամ` նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ աճելով 23,9 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, ՎԿ-ների շրջանում շահույթի առավելագույն աճ գրանցվել է «Ֆինքա» ՈւՎԿ—ի մոտ, որը զբաղեցնում է վարկանիշի վեցերորդ հորիզոնականը: Ընդ որում, տվյալ ցուցանիշի առավելագույն անկումը գրանցվել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ի մոտ, որն ավարտել է եռամսյակը 66,6 մլն դրամ վնասով` նախորդ տարվա երրորդ եռամսյակում գրանցված 7,6 մլն դրամ վնասի համեմատ (վարկանիշի 29-րդ հորիզոնական):

Վարկային կազմակերպությունների զուտ շահույթի վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև