Հայաստանի վարկային կազմակերպությունները 15,42%–ով ավելացրել են վարկավորումը` մինչև 321,8 մլրդ դրամ

17.11.2017 17:58
Հայաստանի վարկային կազմակերպությունները 15,42%–ով ավելացրել են վարկավորումը` մինչև 321,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2017 թվականի 9 ամիսների ընթացքում վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները կազմել են 321,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 15,42 տոկոսով։ Նման տվյալներ են ներկայացված  «ԱՌԿԱ» գործակալության երրորդ եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրում։

Ըստ վարկային կազմակերպությունների եռամսյակային հաշվետվությունների, երրորդ եռամսյակի արդյունքում վարկավորման առաջատար հնգյակում են «Էքսպորտ Ֆայնենսը», «Բնակարան երիտասարդներին», «Ազգային հիփոթեքային ընկերություն», «Ֆինքա», «Ֆասթ կրեդիտ» կազմակերպությունները։ Սեպտեմբերի վերջին «Էքսպորթ Ֆայնենս» կազմակերպության կողմից տրամադրված վարկերի գումարը կազմել է 66,7 մլրդ դրամ (49,6%–ի աճ):

«Բնակարան երիտասարդներին» ընկերությունը տարեսկզբից ավելացրել է  վարկավորումը 30,92%–ով` մինչև 46 մլրդ դրամ, իսկ «Ազգային հիփոթեքային ընկերությունը»` 4 տոկոսով` մինչև 41,49 մլրդ դրամ։

«Ֆինքա» կազմակերպության վարկավորումը 9 ամիսների արդյունքում կազմել է 22,7 մլրդ դրամ, ինչը 9,8%–ով պակաս է տարեսկզբի համեմատ։

Հաշվետու ժամանակաշրջանում «Ֆաստ կրեդիտ» ընկերությունն ավելացրել է իր վարկային պորտֆելը 17,47%–ով` մինչև 21,2 մլրդ դրամ։

2017 թ.–ի սեպտեմբերի վերջին վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 443,8 մլրդ դրամ (12,35%–ի աճ), պարտավորությունները` 213,2 մլրդ դրամ (1,61%–ի աճ), կապիտալը` 230,6 մլրդ դրամ (24,5%–ի աճ)։

Հայաստանում պաշտոնապես գործում է 35 վարկային կազմակերպություն։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև