Դրամի փոխարժեքը կայուն էր «թավշյա» հեղափոխության ժամանակ. փորձագետ

04.05.2018 19:48
Դրամի փոխարժեքը կայուն էր «թավշյա» հեղափոխության ժամանակ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Դրամի փոխարժեքը կայուն էր «թավշյա» հեղափոխության ժամանակ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի գործատուների հանրապետության միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

«Դա կարող է ունենալ երկու պատճառ։ Առաջինը, չկար բարձր պահանջարկ, քանի որ մարդիկ նվազեցրեցին իրենց գնումների ծավալը, և փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառ չկար։ Հնարավոր է, որ ԿԲ–ն միջամտում էր փոխարժեքը պահելու գործընթացի մեջ», – ասաց նա։

Նա նաև կարևորեց արժութային դեֆիցիտից խուսափելուն ուղղված քայլերը։

«ԿԲ–ն պետք է կարգավորի երկրից դուրս հանվող արտարժույթի քանակը, որպեսզի ներկրողների մոտ դեֆիցիտ չլինի։ Սակայն չպետք է ստեղծվի նաև արհեստական դեֆիցիտ, չէ՞ որ մենք գիտենք, որ ավելի վաղ նման մեխանիզմներ կիրառվել են», – ասաց Մակարյանը։

Փորձագետը նաև նշեց, որ Հայաստանի տնտեսության կայունացման և ակտիվացման դեպքում հնարավոր է ազգային արժույթի փոխարժեքի աճ։

Դոլարի փոխարժեքն ապրիլի սկզբում կազմում էր 480,23 դրամ, իսկ ամսվա վերջում հասացվ 483,32 դրամի։ Ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքի տատանումները հավասարակշռված էին։ Ապրիլի 23–ից դոլարի փոխարժեքը գրանցում էր զգալի աճ և այսօր կազմում է 484, 71 դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև