ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր առաջարկներով է հանդես եկել

07.05.2018 17:25
ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր առաջարկներով է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է ապառիկ վարկերի փաստացի (էֆեկտիվ) տոկոսադրույքները, այդպիսով առաջարկելով իր հաճախորդներին վարկեր ոչ միայն իջեցված տոկոսադրույքներով, այլ նաև դրանց հանդեպ կիրառվող իջեցված միջնորդավճարներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այժմ վարկը կարող է տրամադրվել նաև չգրանցված եկամուտներով հաճախորդներին:

«Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր խանութներից, կարող են ձևակերպել շահավետ պայմաններով ապառիկ (տարբեր գործընկեր-խանութներում գործում են վարկավորման տարբեր պայմաններ). վարկի առավելագույն գումար` մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ, վարկի տոկոսադրույք` սկսած 0%-ից, կանխավճար` 0%, վարկի ժամկետ` մինչև 60 ամիս, վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` սկսած 0%-ից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Վարկը ձևակերպվում է տեղում` առանց Բանկ այցելության անհրաժեշտության, հաշված րոպեների ընթացքում, փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք», - հայտնում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկը կարելի է ձևակերպել Հայաստանի ողջ տարածքում գտնվող Բանկի ավելի քան 350 գործընկեր առևտրային կետերից՝ կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, բջջային հեռախոսներ և այլն գնելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկերի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև