ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ

22.03.2017 16:26
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար/պարգևավճար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս պահին Բանկը ապառիկ վարկավորման շրջանակում վճարել է իր հաճախորդներին ավելի քան  28 մլն ՀՀ դրամի պարգևավճար, և տվյալ առաջարկը շարունակում է գործել բոլոր այն հաճախորդների համար, ովքեր կօգտվեն Բանկի ապառիկ վարկավորումից, անվճար կմիանան «Սուպերդրույք» ծառայությանը և պատշաճ կերպով կկատարեն ամենամսյա վարկային վճարումները (առնվազն 6 ամիս):

Վերադարձման ենթակա պարգևավճարը հաշվարկվում է ըստ փաստացի վարկի մարման ժամկետի: Պարգևավճարը վճարվում է հաճախորդին վարկի մայր գումարի տոկոսի տեսքով (մինչև 20%) վարկի վերջնական մարման ժամանակ:

Բանկից նաև հիշեցնում են, որ ապառիկ վարկավորման պայմանների և «Սուպերդրույք» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է նաև դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև