ՎՏԲ Հայաստան բանկի բարեխիղճ վարկառուները կարող են ետ ստանալ ապառիկ վարկերի համար վճարած տոկոսների 10%

11.07.2014 13:08
ՎՏԲ Հայաստան բանկի բարեխիղճ վարկառուները կարող են ետ ստանալ ապառիկ վարկերի համար վճարած տոկոսների 10%

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը իր բարեխիղճ հաճախորդների համար մշակել է հատուկ առաջարկ` «Սուպերդրույք», որի շրջանակում ապառիկ վարկավորման ողջ գումարի մարումից հետո բանկը վերադարձնում է վարկառուին վճարված տոկոսների ընդհանուր գումարի 10%–ը, հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը:

«Այժմ բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ ՎՏԲ-Հայաստան Բանկի 700 առևտրի կետերում առանց կանխավճարի` սկսած տարեկան 10% տոկոսադրույքից, կատարել ամենամսյա վճարումներ ինչպես հարկն է և վարկի ամբողջական մարումից հետո ետ ստանալ վարկի համար վճարած տոկոսների 10%»,– ասվում է հաղորդման մեջ։

Վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է հաշված րոպեների ընթացքում, վարկը ձևակերպվում է տեղում, և դրա համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Մանրամասն «Սուպերդրույք» հատուկ առաջարկի մասին կարելի է տեղեկանալ բանկի կայքում `ww.vtb.am կամ զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:

««Սուպերդրույք» առաջարկը համատեղում է ցանկալի պրոդուկտը կամ ծառայությունը ստանալու ու ֆինանսական ռեսուրսների կուտակման և պահպանման հնարավորությունները: ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է խրախուսել իր բարեխիղճ հաճախորդներին` վերադարձնելով նրանց ապառիկ վարկավորման շրջանակում վճարված գումարի մի մասը: Այս առաջարկի առանցքային մասը հաճախորդի հեռատեսությունն է, ինչը նրան հնարավորություն է տալիս տոկոսագումարը խնայելու` ետ ստանալով վճարված տոկոսագումարների 10% այն պայմանով, որ ամենամսյա վճարումները կատարվել են բարեխղճորեն»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև