13.11.2018 15:03
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է հաղթող «Thomson Reuters-ի հետ համագործակցության շուկայի լավագույն գործընկեր» անվանակարգում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ֆինանսական շուկայի մասնագետների և բիզնեսի վերլուծական լուծումների առաջատար մատակարար Thomson Reuters ընկերությունը Երևանում անցկացրեց Matching համակարգի գործարկման շնորհանդեսը, որտեղ ներկա էին Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցները։
Միջոցառման շրջանակներում կայացել է 2018 թ.-ին Հայաստանում Thomson Reuters առևտրային որոշումների առավել ակտիվ օգտատերերի մրցանակաբաշխության արարողությունը:
««Thomson Reuters-ի հետ համագործակցության շուկայի լավագույն գործընկեր» անվանակարգում հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: