ԱրարատԲանկի միանգամայն նոր մոբայլ հավելվածը գործարկման փուլում է

19.10.2021 20:00
ԱրարատԲանկի միանգամայն նոր մոբայլ հավելվածը գործարկման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 15-ից կգործարկվի ԱրարատԲանկի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր հավելվածի ամբողջական տարբերակը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Նոր հավելվածը օգտագործման մեջ կլինի ավելի արագ և ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։

 «Քանի որ հավելվածը լրիվ նոր է և գտնվում է զարգացման ու կատարելագործման փուլում, ակնկալում ենք մեր հաճախորդների ըմբռնումը, ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Դեռ սեպտեմբերին տեքստային կարճ հաղորդագրությունների միջոցով հաճախորդները նախապես տեղեկացվել են Play Market և (կամ) App Store առցանց հարթակներում հավելվածի «beta» տարբերակի մասին։ Խնդրում ենք ուշադիր լինել տեքստային կարճ հաղորդագրություններին, քանի որ ԱրարատՄոբայլ հավելվածի հին տարբերակը նոյեմբերի 15-ից չի գործելու»,- նշել է Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ ԱրարատՄոբայլ հավելվածն ունի հնարավորությունների լայն շրջանակ և թույլ է տալիս հաճախորդներին հեռահար կառավարել սեփական հաշիվները՝ զերծ պահելով ավելորդ ծախսերից։ Բացի այդ, ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերն օգտվում են անհամեմատ ցածր միջնորդավճարներից և զեղչերից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև