Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում (ՎԻԴԵՈ)

10.10.2022 13:51
Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Revalcon ստարտափի մշակած տեխնոլոգիան պարզեցնում է ոռոգման ամբողջ գործընթացը. աշխատանքները վերահսկվում են մոբայլ և վեբ հավելվածներով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Համակարգը կառավարվում է հեռահար.  իրականացնում է ոռոգման գրաֆիկների համակարգում, ջրի և հոսանքի խնայողություն, մարդկային ռեսուրսի արդյունավետ բաշխում և օգտակար գործողության բարձր գործակից է ապահովում: Ամեն ինչ կառավարվում է սմարթֆոնի միջոցով: Համակարգը նաև վերահսկում է պոմպերի և փականների աշխատանքը, տեղեկություններ հավաքում դաշտից։

Գառնիում գտնվող նշի այգու ոռոգման համակարգը կառավարվում է Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիայով: Այգում նախկինում ոռոգման ջուրը խնդիր էր. անցնելով կաթիլային համակարգի ու ներդնելով ոռոգման հեռակառավարման ծրագիրը՝ գործը հեշտացավ,  արդյունավետությունն էլ բարձրացավ։

Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արդեն ներդրվել է Արցախի և Ռուսաստանի մի շարք այգիներում: Ստարտափի հեղինակները վստահ են՝ իրենց առաջարկած լուծումն ունի համաշխարհային տարածման տեսլական:

Revalcon-ը Ակբա Ֆեդերացիայի  «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրի շահառուներից է։ Ստարտափն Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել դառնալ «Իմփաքթ Հաբի» էկոհամակարգի անդամ, որի շնորհիվ խորհրդատվություններ է ստացել տարբեր ոլորտների մենթորներից և մասնագետներից։

«Մենք քիչ մարդկային ռեսուրսներով օգնում ենք կառավարել մեծ տարածքներ, օգնում ենք խնայել թե՛ ջուրը, թե՛ էլեկտրաէներգիան և թե՛ մնացած բոլոր ռեսուրսները: Մասնակցել ենք Ակբա Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրին, 2021-ին հաղթել ենք: Այն մեզ հնարավորություն է տվել, որ օգտվենք ուսուցողական բազմաթիվ ծրագրերից, նաև՝ մարքեթինգային ու նոր կապերի միջոցով մեր բիզնեսը զարգացնելու հնարավորութուն: Ակբա Ֆեդերացիայի շնորհիվ կարողացել ենք մեր բիզնեսը մասշտաբային դարձնել, ընդարձակել ամբողջ Հայաստանով»,- նշում է Revalcon ստարտափի համահիմնադիր, տնօրեն Սերգեյ Բարխուդարյանը:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:  Մանրամասն՝ տեսանյութում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post