Ինեկոբանկի և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվել է նոր վարկային պայմանագիր

18.10.2017 15:07
Ինեկոբանկի և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվել է նոր վարկային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկի և «FMO» Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվեց մինչև 25 մլն. ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագիր՝ ՓՄՁ ոլորտում վարկավորում իրականացնելու նպատակով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Այս նոր պայմանագիրը հանդիսանում է մեր բանկի ռազմավարության մի մասը, որի շնորհիվ մենք կառաջարկենք մեր հաճախորդներին հավելյալ հնարավորություններ ընդլայնելու վերջիններիս կարողությունները Հայաստանի ՓՄՁ ոլորտում», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադևոսյանը:

«Ինեկոբանկը, համագործակցելով ավելի քան 30 միջազգային ֆինանսական կառույցների և միկրոֆինանսական հիմնադրամների հետ, 2017 թվականի սկզբից ստորագրել է 52 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային պայմանագրեր և նախատեսում է մինչև տարեվերջ ներգրավել հավելյալ մինչև 15 մլն. ԱՄՆ դոլարի վարկ», – հայտնում են բանկից:

Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) նպաստում է զարգացող երկրներում և շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին՝ հավակնոտ ծրագրերի և ձեռնարկատերերի բիզնեսներում ներդրումների միջոցով:

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին։ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Բանկի բաժնետերերն են Բալոյան Ա.–ը` 30%, Սաֆարյան Կ.–ը` 25.92%, ՎԶԵԲ–ը` 22,7%, DEG Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH–ը` 5,75%, IFC–ը`4.25%։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև